2018-ին բանակում 2 մլրդ դրամ չարաշահումից մոտ 700 մլն-ը վերադարձվել է

2018-ին բանակում 2 մլրդ դրամ չարաշահումից մոտ 700 մլն-ը վերադարձվել է

PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն իրականացրել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287 դեպքում կամ 73 տոկոսում արձանագրվել են խախտումներ, հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը։

Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2.062 մլրդ դրամ:

2017 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.8 մլրդ դրամ: 2018-ի ընթացքում վերականգնվել է 679.9 մլն դրամը, որը 2.3 անգամ ավելի է 2017- ցուցանիշից (294.5 դրամ):

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է 58 քրեական գործ։

Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթների իրականացմամբ հայտնաբերված բոլոր այն դեպքերում, երբ առկա են եղել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բավարար հիմքեր, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների դատախազները «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, մինչև հայց հարուցելը, պետական շահերին վնաս հասցրած սուբյեկտներին նախազգուշացրել են կամովին հատուցել վնասը:

Ներկայացվել է նման 94 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178.5 մլն դրամի վնաս, որի 98 տոկոսը, վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացված 12 նախազգուշացման արդյունքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---