Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել $1.2 մլրդ արժողությամբ ոսկու ձուլակտորները

Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել $1.2 մլրդ արժողությամբ ոսկու ձուլակտորները

PanARMENIAN.Net - Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները։

Անգլիայի բանկի որոշման վրա ազդել է ԱՄՆ դիրքորոշումը: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ են արել Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերներին օգնել «Մադուրոյին իր արտասահմանյան ակտիվներից օտարելու գործում», գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները փորձում են այդ արտասահմանյան ակտիվները փոխանցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: Վենեսուելայի կենտրոնական բանկի արտասահմանում գտնվող պահուստային ընդհանուր գումարը 8 մլրդ դոլար է: Սակայն, մյուս ակտիվնeրի պահման վայրը հնարավոր չէ պարզել: Հայտնի է միայն, որ պահուստային միջոցների մի մասը կարող է լինել Թուրքիայում:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---