Տալլինում Դովլաթովի հուշարձանը կկանգնեցվի

Տալլինում Դովլաթովի հուշարձանը կկանգնեցվի

PanARMENIAN.Net - Էստոնիայի մայրաքաղաքում կբացվի խորհրդային շրջանի հայկական արմատներ ունեցող հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանը:

Տալլինի իշխանություններն արդեն մրցույթ են հայտարարել, գրում է Estonian World-ը:

Արդեն կազմված է մրցութային հանձնաժողովը: Հուշարձանի նախագծի ընտրությանը կմասնակցեն նաև գրողի ընտանիքի անդամները, որոնք ԱՄՆ-ում են բնակվում: Կազմակերպչական հարցերը կլուծվեն մինչև հունիս:

Դովլաթովի հուշարձան կանգնեցնելու գաղափարը առաջ են քաշել մի խումբ էստոնացի գրողներ 2017-ի սեպտեմբերին: Նրանցից մեկը, Անդրեյ Խվոստովը կարծում է, որ Տալլինում անհրաժեշտ է ունենալ գրողի հուշարձանը, քանի որ հենց այդ քաղաքում է Դովլաթովն աշխատել որպես «Խորհրդային Էստոնիա» թերթի թղթակից, սկսել իր գրական գործունեությունը:

Տալլինում, այն տան պատին, որտեղ ապրել է Դովլաթովը, հուշատախտակ է փակցված:

Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ: Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---