Մնացականյանը՝ Իրանի դեսպանին. Միջազգային բարդ պայմաններում պետք է հենվենք փոխադարձ շահի վրա

Մնացականյանը՝ Իրանի   դեսպանին. Միջազգային բարդ պայմաններում   պետք է հենվենք փոխադարձ շահի  վրա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրի պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհարաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք պայմանավորւածությունների կյանքի կոչման եւ նոր համաձայնությունների կայացման կապակցությամբ:Իրանի անունից, դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամենատարբեր բնագավառներում ՀՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին ողջունելով երկկողմ հարաբերությունների ընդլայնումը` վստահեցրել է, որ հայկական կողմը ջանք չի խնայի կայացած պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Ողջունելով Հայաստանի հետ ամենատարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման՝ Իրանի մտադրությունը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ միջազգային բարդ պայմաններում, անհրաժեշտ է, որպեսզի Իրանն ու Հայաստանը հենվելով փոխադարձ շահի եւ արդյունավետության սկզբունքի վրա եւ օգտագործելով բոլոր հնարավորությունները, տրամաբանության եւ խոհեմության սահամաններում կառուցեն իրենց հարաբերությունները՝ թույլ չտալով, որ որեւէ գործոն խաթարի դրանց բնականոն ընթացքը:

Ավելի վաղ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նրան է փոխանցել Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---