Հակոբյան. Արցախի բանակը ներգրավված չի եղել Մարտի 1-2-ի դեպքերին

Հակոբյան. Արցախի բանակը ներգրավված չի եղել Մարտի 1-2-ի դեպքերին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության բանակը ներգրավված չի եղել Մարտի 1-2-ին Երևանում հետընտրական դեպքերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Պատասխանե;ով այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված հոդվածների մասին՝ Հակոբյանն ասել է.«Իրավաբանությունից հեռու եմ: Տեղյակ չեմ: Ես Արցախի պաշտպանության նախարան եմ եղել», հայտնում է Aysor.am-ը:

Հակոբյանը չի ցանկացել պատասխանել հարցին՝ արդյոք անօրինական է համարում 0038 հրամանը. «Ես զինվորական եմ»:

Նա հավելել է նաև, թե տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել բանակում հեղափոխությունից հետո:

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով երկար ժամանակ է, ինչ հետախուզվում է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---