ՊՆ-ն ու «Կալաշնիկովը» հստակեցրել են ՀՀ-ում ինգնաձիգերի արտադրության մանրամասները

ՊՆ-ն ու «Կալաշնիկովը» հստակեցրել են ՀՀ-ում ինգնաձիգերի արտադրության մանրամասները

PanARMENIAN.Net - Հստակեցվել են Հայաստանում «Կալաշնիկով» կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ մասին է հայտնել կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:

Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը:

2018 թ․ օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---