Բոլթոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Բոլթոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում էներգետիկ անվտանգությունը, համագործակցությունն անվտանգության ոլորտում, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-գրել է Բոլթոնը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։Նա ասել էր, որոր Արցախյան հիմնահարցին անդրադարձ չի եղել:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ «Ես զանգեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ, ինչպես նաև ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճմանը»,- գրել է Բոլթոնը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---