Վենեսուելայի ընդդիմության ղեկավարին արգելել են լքել երկիրը

Վենեսուելայի ընդդիմության ղեկավարին արգելել են լքել երկիրը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի Գերագույն դատարանը հունվարի 30-ին արգելել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին մեկնել երկրից: Ինչպես հայտնել է Վենեսուելայի հեռուստատեսությունը, դատարանը նաև արգելափակել է նրա հաշիվներն ու արգելել Գուաիդոյի ունեցվածքի հետ կապված բոլոր տրանզակցիաները:

Սակայն, դատարանն, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության, որոշում չի կայացրել Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին, հայտնում է Ինտերֆաքսը:

Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Չինաստանի ղեկավարը:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---