Վենեսուելայի նախագահ. Թրամփը կարգադրել է սպանել ինձ

Վենեսուելայի նախագահ. Թրամփը կարգադրել է սպանել ինձ

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սպանել իրեն: Այդ մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Անկասկած, Դոնալդ Թրամփն ասել է Կոլումբիայի կառավարությանը, Կոլումբիայի մաֆիային, որ ինձ սպանեն: Եթե ինձ հետ մի օր ինչ-որ բան պատահի, ապա դրա համար պատասխանատվություն են կրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, այն ամենի համար, ինչ ինձ հետ կատարվում է»,-ասել է Մադուրոն:

Մադուրոն հավելել է, որ իր ճակատագիրն Աստծո ձեռքում է, իսկ իրեն պաշտպանում են Վենեսուելայի ժողովուրդը և հետախուզությունը:

Մադուրոյի դեմ մահափորձեր արդեն եղել են: Դա տեղի է ունեցել 2018-ի օգոստոսին Կարակասում շքերթի ժամանակ: Տրիբունային, որտեղ կանգնած էր Մադուրոն, պայթուցիկով մի քանի անօդաչու սարք է մոտեցել: Վենեսուելայի նախագահն այն ժամանակ ԱՄՆ-ին մեղադրեց իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---