Ավինյան. «Գազպրոմի» հետ գազի գնի բանակցություններն ընթանում են

Ավինյան. «Գազպրոմի» հետ գազի գնի բանակցություններն ընթանում են

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով գազի գնի մասով «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, հավաստիացրել է, որ դրանք ուժի մեջ են: Նա հավելել է նաև, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին խոսել ենք», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչի հաշվին է «Գազպրոմը» մեկ տարվա ընթացքում սուբսիդավորելու գազի գինը, որպեսզի այն չբարձրանա սպառողի համար՝ Ավինյանն ասել է.«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին գազի գինը սպառողի համար ձևավորվում է. այդ կոմպոնենտների և նաև օպտիմալացումների հաշվին, այդ կոմպոնենտների վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին։ Կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ օպտիմալացումը հնարավոր է», - ասել է փոխվարչապետը։

Ճշտող հարցին, թե չկա՞ մտավախություն, որ տարվա կեսից «Գազպրոմն» այլևս սուբսիդավորում չի իրականացնի և գազի գինը կբարձրանա սպառողի համար, թե կա պայմանավորվածություն, որ սուբսիդավորումը մեկ տարի է տևելու՝ Ավինյանն ասել է.«Բանակցություններն ընթացքի մեջ են։ Ընթացքից հստակ պարզ կլինի, հենց նոր տեղեկատվություն լինի, հասարակությանը կտեղեկացնենք»։

Ավելի վաղվարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել է՝ ՀՀ-ի համար գազի ներքին սպառման սակագինը չի փոխվելու։

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ իրողությանը, ասել է, որ սպառողների համար գազի գինը կմնա նույնը:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---