Փաշինյան. Չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը

Փաշինյան. Չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:

Պատասխանելով հարցին, որ որոշ փորձագիտական շրջանակներ ԼՂ հարցում իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության միջև ընդհանրություններ են տեսնում, Փաշինյանն ասել է, որ դա «կատարյալ մոլորություն է»:

«Մեր կառավարությունը ԼՂ հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախորդները չեն վարել, և որևէ ընդհանուր եզրեր գտնելու փորձերը մոլորություն են», - ասել է նա:

Ավելի վաղ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ոչ ֆորմալ հանդիպում են ունցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---