Սեյրան Օհանյան. Հայ զինծառայողները միշտ պատրաստ են համարժեք պատասխան տալ հակառակորդին

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանը հուսալիորեն պաշտպանված է, Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերը հագեցած են այն ամենով, ինչ անհրաժեշտ է, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, սահմանային պահակետերի անձնակազմն ապահովված է անհրաժեշտ սպառազինութայմբ եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին: «Մենք նաեւ մեծապես կարեւորում ենք մարտական հերթապահություն անող մարտիկների սննդի եւ կենցաղային պայմանների հարցը»,-ընդգծել է Օհանյանը:



Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության անդամները այցելել են Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղեր: Ըստ պաշտպանության նախարարի, այցի նպատակն էր «բանակ-հասարակություն-կառավարություն» կապի ամրապնդումը:



Երկու շաբաթ առաջ ադրբեջանական տարածքից նշանառուի կողմից սպանվեցին Տավուշի շրջանի Չինար գյուղի երկու բնակիչներ: Պահակետերի պետերից մեկի խոսքերով, ադրբեջանական կողմից գնդակոծություններ լինում են օրը մի քանի անգամ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---