Զախարովա. Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի կառուցողական շփումները

Զախարովա. Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի կառուցողական շփումները

PanARMENIAN.Net - Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի կառուցողական շփումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր ամենշաբաթյան ճեպազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է...Մենք բարեխճորեն ենք կատարում մեր միջնորդական գործառույթը և, ինձ թվում է, որակյալ: Մենք ողջունում ենք այն քաղաքական շփումները, որ վերջին շրջանում տեղի են ունեցել Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով: Ռուսաստանում լսել են այն կառուցողական գնահատականները, որոնք հնչել են երկու երկրների մայրաքաղաքներից: Մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ուղի է»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ոչ ֆորմալ հանդիպում են ունցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---