Աշոտյան. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Աշոտյան. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրապետականների պատվիրակության այցին Գերմանիա, որի կազմում էին ինքը Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է նաև, որ այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը քննարկել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։

«Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020-ին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները»,-ասվում է գրառման մեջ։

Աշոտյանը նաև հավաստիացրել է, որ Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին և հայ ժողովրդին։

ՀՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Գերմանիա: Գերմանիայում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

 Ուշագրավ
Սողոմոնյանն ասել է՝ գերադասում է տեղեկություններն ամբողջացնել, հետո նոր մեկնաբանել
Գրիգորյանը նշել է, որ նախորդ իշխանությունն օգտագործել է տարբեր գործիքներ և մարդկանց՝ հեղաշրջման փորձի համար
Փաստաբանի և նրա վստահորդների խոսակցությունը գաղտնալսվել և կցվել է քրգործին
Կառավարությունը դեմ է, պատգամավորների մի մասը` կողմ Ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալու նախագծին