Վանեցյան. Ֆուտբոլի ոլորտում շատ հայտնի մարդիկ Հայաստան կայցելեն

Վանեցյան. Ֆուտբոլի ոլորտում շատ հայտնի մարդիկ Հայաստան կայցելեն

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան: Այդ մասին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ հայտարարել է ԱԱԾ տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում:

«Հյուրեր ենք ունենալու, ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդկանց, եթե տղաներն, իհարկե, կուզեն, մեծ սիրով, իրենց կհրավիրենք», - ասել է Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը:

Արմեն Մուրադյանն էլ նշել է, որ մեծ ցանկություն կա: «Ֆուտբոլի խաղերին գալիս են ու շատ տպավորիչ է, որ անգամ սայլակով, օրհներգի ժամանակ փորձում են կանգնել», - հավելել է նա:

Վանեցյանը նաև հայտարարել է, որԱզգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են իրենց մոտ աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին:Նա նշել է, որ վիրավորման հետևանքով շատ տղաներ չեն կարող իրենց աշխատանքը շարունակել պաշտպանության նախարարությունում, փոխարենն իրենք կարող են աշխատել ԱԱԾ-ում:

«Կարծում եմ՝ սա իրենց համար շատ հետաքրքրի կլինի և ոգևորող։ Ես պարտավորվում եմ և խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ պրոցեսը պահել հսկողության տակ ու ինչքան հնարավոր է ներգրավվենք մեր տղաներին, մեր հերոսներին այդ աշխատանքներում», - ասել է Վանեցյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---