Մերկելը՝ ԼՂ խնդրի մասին. ՀՀ վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դիմացի կողմն էլ պետք է անի 1 փետրվարի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, նշել է, որ հակամարտության երկու կողմը «պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն»: «Կարծում եմ, որ պարոն վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց մյուս կողմն էլ պետք է համարժեք քայլեր անի»,- ասել է Մերկելը: Հայաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչ ասել է «խիզախ քայլ»: «Ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես հույս ունեի, որ նման հայտարարություն կանի նաև ադրբեջանական կողմը, բայց, ցավոք, ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ ԼՂ հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանից համարժեք հայտարարություններ չեն հնչում, մեծ հույսեր չի կարելի ունենալ, որ գործընթացն առաջ կշարժվի: «Մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂ անունից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները»,- ևս մեկ անգամ շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ մեկնարկել է Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |