ԵՊՀ գիտաշխատողները բողոքի ցույց կանեն կառավարության դիմաց

ԵՊՀ գիտաշխատողները բողոքի ցույց կանեն կառավարության դիմաց

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի շարք գիտաշխատողներ ծանուցումներ են ստացել, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Նշվում է, որ դա արվելու է իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով:

Գիտաշխատողները որոշել են փետրվարի 7-ինբողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018-ի դեկտեմբերի 27-ի որոշումը, որով հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

Բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունումը, ըստ ԵՊՀ գիտաշխատողների, բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այդ առիթով արդեն եղել են քննարկումներ, որոնց ընթացքում աշխատակիցները հայտնել են իրենց դիրքորոշումը և որոշել բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին:

Ավելի վաղ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ նշելով խնդրահարույց հարցերը, որոնք առաջ են գալիս այս որոշումից և հույս հայտնել, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---