Փարիզում հրաժեշտ են տվել Լեգրանին

Փարիզում հրաժեշտ են տվել Լեգրանին

PanARMENIAN.Net - Փարիզում վերջին հրաժեշտն են տվել հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարում, որտեղ հավաքվել են նրա ընտանիքի անդամներն ու մերձավորները: Արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիթ Մակրոնը, հայտնում է tvkultura.ru-ն:

Մեծ կոմպոզիտորը հուղարկավորվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26-ին 87 տարեկանում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ գրառումը կատարել էր հայերեն:

Ֆրանսիացի կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր և դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում:Նրա հայրը ֆրանսիացի կոմպոզիտոր ու դերասան Ռայմոնդ Լեգրանն է և մայրը՝ հայ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքաելյանը:

Առաջին երաժշտկան փորձը Լեգրանը ստացել է հորից: 11 տարեկան հասակում Միշելն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Ավարտելուց հետո նա բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ երաժշտություն է գրել կինոարվեստի ոսկե ֆոնդ մտած ֆիլմերի համար` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հայտնի դաշնակահարներ Օսկար Պիտերսոնը, Քաունթ Բեյսյան, Չարլի Պարկերը: Միշել Լեգրանը երեք «Օսկար» և հինգ «Գրեմի» է ստացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---