Սելինջերի որդին կհրատարակի նրա անտիպ գործերը

Սելինջերի որդին կհրատարակի նրա անտիպ գործերը

PanARMENIAN.Net - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» («Փրկիչը տարեկանի արտում») հանրահայտ վեպի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը մտադիր է հրատարակել ամերիկացի գրողի անտիպ գործերը:

Ինչպես հայտնել է գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, նա սկսել է աշխատել իր հոր տեքստերի վրա 2011-ին: Ըստ նրա, անտիպ գործերի ընթերցումն իր մոտ շատ հույզեր է առաջացրել, գրում է «Իզվեստիան» The Guardian-ի վրա հղումով:

Նա հավելել է, որ պատասխանատվություն է զգում ընթերցողի առջև այդ տեքստերը հրապարակելու առումով: Սակայն, նա չի բացահայտել հրտարակման նախապատրաստվող տեքստերի բովանդակությունը:

«Նա գրել է 50 տարի, անտիպ թողնելով գործերը, այնպես որ նյութերը շատ են»,-հավելել է գրողի որդին: Նա նաև ասել է, որ դրանք հրատարակելու համար տարիներ կպահանջվեն:

«Փրկիչը տարեկանի արտում»ստեղծագործության հայտնի դառնալուց հետո Սելինջերը սկսեց վարել մենակյաց կյանք՝ հրաժարվելով հարցազրույց տալ։ 1965 թվականից դադարեց տպագրվել՝ ստեղծագործելով ինքն իր համար։ Սելինջերն արգելք դրեց վաղ ստեղծագործությունների (մինչև «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը») վերահրատարակման վրա և կանխագելեց իր նամակների հրատարակումը։ Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր բարձր պարիսպներով առանձնատանը՝ Քորնիշում, Նյու Հեմփշիր՝ արտաքին աշխարհից կտրված։

Սելինջերը մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին 91 տարեկան հասակում Նյու Հեմփշիրի իր առանձնատանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---