Բրիտանիան, Իսպանիան և Շվեդիան ճանաչել են Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ 4 փետրվարի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիան, Իսպանիան և Շվեդիան ճանաչել են Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Եվրամիության համատեղ հայտարարությունը Գուաիդոյին նախագահ ճանաչելու մասին, եթե Մադուրոն չհայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին, արգելափակել է Իտալիան, գրում է «Վեդոմոստին» Politico-ի վրա հղումով: «Մադուրոն մեր սահմանած 8 օրյա ժամկետում չհայտարարեց նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ուստի Միացյալ Թագավորությունը Խուան Գուաիդոյին է ճանաչում երկրի ժամանակավոր սահմանադրական նախագահ՝ մինչ օրինական ընտրությունների անցկացումը: Հուսով ենք, որ դա վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,-գրել է Twitter-ում Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Նմանատիպ հայտարարություն է արել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Գուաիդոյին սատարելու մասին է հայտարարել նաև Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմը: Փետրվարի 3-ին հրապարակվեց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի համատեղ հայտարարությունը՝ Վենեսուելայի գծով Միջազգային շփման խմբի առաջին նիստի մասին, որը կայանալու է նախարարների մակարդակով Մոնտեվիդեոյում 2019-ի փետրվարի 7-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |