ԶԼՄ. Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

ԶԼՄ. Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մոտ 5 ժամ հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նշվում է, որ պաշտոնաթող նախագահը ՀՔԾ-ում է եղել փետրվարի 1-ին. նրա հարցաքննությունը կշարունակվի ավելի ուշ:

ՀՔԾ-ից այս տեղեկությունները չեն մեկնաբանել:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանը նույնպես հարցաքննվելու է»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---