Ֆրանսիան և ԵՄ այլ երկրներ ճանաչել են Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Ֆրանսիան և ԵՄ այլ երկրներ ճանաչել են Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վենեսուելայի խորհրդարնի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչում է երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Վենեսուելացիներն ազատ կարծիք հայտնելու իրավունք ունեն: Ֆրանսիան որոշել է ճանաչել Գուաիդոյին ժամանակավոր նախագահ, որի խնդիրն է կազմակերպել ընտրությունների անցկացման գործընթացը»,-գրել է նա:

Բեռլինը նույնպես ճանաչել է Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր ղեկավար: Այդ մասին հայտնել է ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մասը:

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը Twitter-ում իսպաներեն գրել է, որ Մադուրոն անտեսեց ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ԵՄ պահանջը, ուստի Ավստրիան անհապաղ Գուաիդոյին է ճանաչում Վենեսուելայի ղեկավար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---