Մարուքյան. Եթե ՀԱՊԿ-ում նախագահությունը կորցնենք, դա կլինի սխալ որոշման արդյունք

Մարուքյան. Եթե  ՀԱՊԿ-ում նախագահությունը կորցնենք, դա կլինի սխալ որոշման արդյունք

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ դերակատարման և նախագահությունը կորցնելու հավանականությանը, ասել է, որ եթե Հայաստանը կորցնի նախագահությունը ՀԱՊԿ-ում, դա կլինի սխալ որոշման արդյունք:

«ՀԱՊԿ-ը արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Դա մենք ասում էինք մինչև այնտեղ մեր նախագահությունը կորցնելը, իսկ դրանից հետո դա կնշանակի իշխանության վարած սխալ քաղաքականություն: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ասել է նա ԱԺ-ում, հայտնում է shantnews.am-ը:

Նա նաև նշել է, որ համաձայն չէ իշխանության այն հայտարարության հետ, թե նախագահությունը ՀԱՊԿ-ում այնքան էլ կարևոր չէ, կարևորը խնդիրները լուծելն է: Մարուքյանն ասել է, որ «դրանով փորձ է արվում նախագահությունը կորցնելու հարցը թերագնահատել»:

«Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել: Եթե նախագահություն ունես, ավելի հեշտ կարելի է լուծել այդ խնդիրները: Եթե նախագահությունը կորցնում ես, ինչո՞ւ ես կորցնում, այդ հարցի վրա է պետք կենտրոնանալ: Այսինքն` արված սխալի պատճառով»,- ասել է Մարուքյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---