Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է

Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է

PanARMENIAN.Net - Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի Երևանի ավագանու հաստատմանը: Այդ մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել էր տնային կենդանիների համար 5000 դրամ տուրք գանձելու օրենքին։Նա նշել էր, որ այդ օրենքը գործում է 2011 թվականից, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ գումարը չի գանձվելու։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---