Վերին Արտաշատի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ 4 փետրվարի 2019 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Ձեռք են բերվել տվյալներ, որ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային համալիրը գործունեությունը ծավալում է առանց համապատասխան թույլտվության։ Պարզվել է նաև, որ սեփականատերը հաստատության գործունեությունն օրինականացնելու նպատակով նախորդ տարվա հուլիսին Վերին Արտաշատ համայնքի ղեկավարին դիմում է ներկայացրել։ Համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով դիմումատուի ֆինանսական դժվարությունների մասին, ընդառաջել է նրա խնդրանքին և համապատասխան գործողություններ չի ձեռնարկել ռեստորանային համալիրի ապօրինի գործունեությունը կասեցնելու կամ օրինականացնելու ուղղությամբ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |