Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի. Կբացվի 150 աշխատատեղ

Հայաստանում  կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի. Կբացվի 150 աշխատատեղ

PanARMENIAN.Net - Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Կբացվի 150 աշխատատեղ:

Ծրագիրը կյանքի կկոչվի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի աջակցությամբ:

«Հուլիսին (2018 թվականի) Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի խումբ գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն», - նշել է Մանե Ադամյանը:

Հումքը կլինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նյութեր կներկրվեն եվրոպական այլ երկրներից:

Ադամյանը նշել է, որ ընկերությունը պլանավորել էր արտադրությունը հիմնել ՀՀ հարևան երկրներից մեկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---