Վրաստանի խորհրդարանը վերադարձել է Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը վերադարձել է Թբիլիսի

PanARMENIAN.Net - Թբիլիսիում կբացվի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Վերջին 6 տարում առաջին անգամ խորհրդարանի Թբիլիսիի շենքում ընդլայնված նիստ կանցկացվի:

Խորհրդարանը սահմանադրական և խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների հիման վրա Թբիլիսի է վերադարձել Քութաիսիից, որտեղ աշխատում էր 2012-ից, գրում է «Sputnik Գրուզիան»:

Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն կներկայացնի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2019-ի հեռանկարները:

Ըստ նոր կանոնակարգի, խորհրդարանում «նախարարական ժամ» կլինի, այսինքն յուրաքանչյուր նախարար պարտավոր կլինի տարին մեկ անգամ ելույթ ունենալ պատգամավորների առջև: Փետրվարի 5-ին դա կլինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին:

Վրաստանի խորհրդարանը Քութաիսի էր տեղափոխվել 2012թ.: Սահակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունն ապակենտրոնացնելու» նպատակով: Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի որոշմամբ, 2014-ին խորհրդարանական կոմիտեները սկսեցին գործել Թբիլիսիում: Վերականգնվեց նիստերի դահլիճը:

Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012 թվականը տեղակայված էր Թբիլիսիում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---