Ավինյան. Կառավարության ծրագիրն ԱԺ կներկայացվի փետրվարի 6-ին

Ավինյան. Կառավարության ծրագիրն ԱԺ կներկայացվի փետրվարի 6-ին

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Փոխվարչապետը նշել է, որ դրա արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Նա նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:

Տիգրան Ավինյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը բանկի հետ շարունակում է խորանալ: Փոխվարչապետը կարևորել է մի շարք ուղղություններով ՎԶԵԲ հետ համագործակցությունը մասնավորապես տարբեր ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտի զարգացման, ֆինանսական շուկաների կայացման և ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ մոտակա ամիսների ընթացքում դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքում՝ ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության 5-ամյա ռազմավարության ձևակերպմանը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ և կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Սա լինելու է նաև գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգային հարցերից մեկը:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---