Կատարում ՀՀ դեսպանություն կստեղծվի այդ երկրի աջակցությամբ

Կատարում ՀՀ դեսպանություն կստեղծվի այդ երկրի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի. նստավայրը կդառնա երկրի մայրաքաղաք Դոհան: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Դեսպանության պահպանման ծախսը կազմում է $192,584, որից $110,000 - ը առաջիկա 3 տարում կվճարի կատարական կողմը, իսկ $82.584-ը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից: Դրանով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:

Կատարական կողմը պատրաստ է տրամադրել նաև ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը:

«Որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Կատարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար», - ասված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---