Բաբայան. Սերժ Աարգսյանը 2017-ին Արցախում քննարկել է հողեր զիջելու հարցը (վիդեո)

Բաբայան. Սերժ Աարգսյանը 2017-ին Արցախում քննարկել է հողեր զիջելու հարցը

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել է տարածքային զիջումների հարցը:

«Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի ՞ մասին է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ինչպե՞ս պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում են, թող այն ժամանակ բլբլային», - ասել է Բաբայանը:

Նա հորդորել է հարցեր տալ ԼՂ ԱԺ պատգամավորներ Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ինչ է քննարկել նրանց հետ Սարգսյանը 2017 թվականին «դահլիճում հավաքված»։

«Ամբողջ այդ վերնախավն այն ժամանակ «բերանը ջուր էր հավաքել»: Երբ նրանք անկեղծ ասեն, թե ինչի մասին են խոսել, այդ ժամանակ պարզ կլինի նաև, թե ինչու են ինձ կալանավորել», - ասել է Բաբայանը:

2018 թվականի ամռանը Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը և «Իգլա»-ի գործով դատապարտյալներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը ազատ են արձակվել:

Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկմանէ դատապարտվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---