Բաբայան. Հուսեյնզադեն ի սկզբանե չէր ուզում վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որևէ հեռանկար

Բաբայան. Հուսեյնզադեն ի սկզբանե չէր ուզում վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որևէ հեռանկար

PanARMENIAN.Net - Արցախում պատիժը կրելուց հետո ազատ արձակված ադրբեջանցի սահմանախախտ Էլնուր Հուսեյնզադեն ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որևէ հեռանկար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով նրա ազատ արձակմանն ու Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստին:

«Մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, որը երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից և քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի»,-ասվում է գրառման մեջ: :

Բաբայանը հավելել է, որ այդպիսի մոտեցումը համահունչ է նաև հայոց ազգային արժեհամակարգին և աշխարհայացքին:

«Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբևիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:

Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը:

1. Նախևառաջ այդ անձը ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որևէ հեռանկար իր ապագայի համար:

2. Անուն-ազգանունից երևում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:

Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու և սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են»,-ասվում է գրառման մեջ:

Բաբայանը նշել է նաև, որ Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ «ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչական էությունը»:

Բաքուն Արցախի բանտից ազատ արձակված ադրբեջանցի սահմանախախտ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի միջազգային հետախուզում է հայտարարել:

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին Բաքվին հանձնելու պատրաստակամության մասին։

2017-ի փետրվարի 1-ի ցերեկը՝ մառախուղից օգտվելով, Հուսեյնզադեն զինված ստորաբաժանման հետ փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր Թալիշի ուղղությամբ։ Հայկական զինծառայողները, սակայն, կարողացել են կանխել խմբի առաջխաղացման փորձը․ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր (նույն օրը Բաքուն հայտնել էր սերժանտ Ռաուֆ Իսաևի վիրավորվելու մասին), Հուսեյնզադեն՝ գերեվարվել։ ՊԲ-ն զոհեր և վիրավորներ նշված գործողության ժամանակ չէր ունեցել։

Ընթերցեք նաև. Արցախը պատրաստ է ադրբեջանցու հանձնել Բաքվին․ Ով է նա

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---