BetConstruct-ը՝ «Խաղային ծրագրերի ապահովման լավագույն մատակարար», «Արսենալի» և Fashion TV-ի գործընկեր

BetConstruct-ը՝ «Խաղային ծրագրերի ապահովման լավագույն մատակարար», «Արսենալի» և Fashion TV-ի գործընկեր

PanARMENIAN.Net - BetConstruct-ը վերադարձել է Լոնդոն՝ խաղային ոլորտի աշխարհի միակ և խոշորագույն B2B միջոցառման՝ ICE Totally Gaming 2019-ին մասնակցելու տվյալների, առցանց և իրական բուքմեյքերական և խաղային բիզնեսի վերաբերյալ իր նոր տեսլականով:

ICE 2019-ի շրջանակում ընկերությունը կրկին արժանանացել է «Խաղային ծրագրերի ապահովման լավագույն մատակարար» մրցանակին:

Էքսպոյի ընթացքում BetConstruct-ը նաև պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ որպես տեխնոլոգիական մատակարար գործակցելու մասին:

2019-ին տարի աշխարհի ամենախոշոր խաղային էքսպո-շոուում տեխնոլոգիաների մատակարարման համար բազմաթիվ մրցանակների արժանացած BetConstruct-ը նաև իր նոր՝ AJNA սարքն է ցուցադրում և փորձարկում, բացի այդ՝ ներկայացնում հանրաճանաչ FashionTV Gaming Group-ի հետ գործակցության արդյունքում ստեղծված խաղերը:

Տվյալների հետախուզման և արձանագրման AJNA սարքն ընկերությունը ստեղծել է՝ համադրելով խաղային նորարար լուծումները և տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդները: Այն պատասխանատու է սպորտային իրադարձությունների ընթացքի ամրագրման համար և պատահական չէ, որ կոչվում է «Երրորդ աչք»:

AJNA-ն հավաքագրում է այնպիսի մանրամասներ և վիճակագրական տվյալներ, որոնք մարդկային աչքն ի վիճակի չէ տեսնելու՝ այդկերպ բարձրացնելով բուքմեյքերական ոլորտին առնչվող իր աննախադեպ արտադրանքի նշանակությունը:

BetConstruct-ի միջոցով FashionTV Gaming Group-ի` iGaming շուկա մուտք գործելու որոշումը ICE-ում արժանի է առանձնահատուկ հիշատակման: Փետրվարի 6-ից ընկերությունը կտոնի գործակցությունը FTVGG-ի հետ՝ ներկայացնելով գործընկերության արդյունքում ձևավորված բրենդային սլոթ խաղերը և լայվ կազինոյի նախագծերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---