Աղաբեկյան. Արցախի նախագահ պետք է լինի Արայիկ Հարությունյանը՝ այլընտրանք չկա

Աղաբեկյան. Արցախի նախագահ պետք է լինի Արայիկ Հարությունյանը՝ այլընտրանք չկա

PanARMENIAN.Net - Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում պետք է ընտրել Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանին: Ըստ Աղաբեկյանի նրա թեկնածությանն այլընտրանք չկա։

«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք»,-գրել է Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հավելել է, որ առաջիկայում դեռ առիթներ շատ կունենա խոսելու Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020թ. ընտրություններին։ Ընտրություններին իր մասնակցության մասին արդնե հայտնել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---