ՀՀ-ում աշակերտները տնայինները շաբաթվա մեջ 15 ժամում են անում, զարգացած երկրներում՝ ամենաշատը 9 ժամում

ՀՀ-ում աշակերտները տնայինները շաբաթվա մեջ 15 ժամում են անում, զարգացած երկրներում՝ ամենաշատը 9 ժամում

PanARMENIAN.Net - Հայաստանում աշակերտները միջինում շաբաթական (բացառությամբ հանգստյան օրերի) 15 ժամ են ծախսում տնային աշխատանքի պատրաստմանը վրա:

Բաց հասարակություն հիմնադրամի զեկույցի համաձայն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրենրում (կազմակերպության մեջ մտնում են ԵՄ-ի, Ասիայի, Ամերիկայի զարգացած տնտեսություն ունեցող երկրները) աշակերտները միջինում 4-9 ժամ են տրամադրում: Օրինակ՝ ԱՄՆ-ում աշակերտները տնային աշխատանքին շաբաթական 6 ժամ են հատկացնում:

Աշակերտների միջազգային գնահատման ծրագրով (PISA) մշտական առաջատարներ Հարավային Կորեայում և Ֆինլանդիայում հատկացվում է ընդամենը 3-4 ժամ:

Զեկույցում նշվում է, որ տնային աշխատանքի կատարման վրա ծախսված ժամանակը չի նպաստում սովորողների ֆունկցիոնալ գրագիտության բարձրացմանը, քննադատական ու ստեղծագործ մտքի և խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը:

«Եվ պատահական չէ, որ Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների (TIMSS) ստուգատեսի արդյուքներով, Հայաստանը զիջում է հարևան գրեթե բոլոր երկրներին՝ թե աշակերտների գրագիտության, թե տրամաբանության, և թե դպրոցում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու առումով», - նշված է զեկույցում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---