ՀՀ-ից 5 մարզիկ կմասնակցի դահուկավազքի ԱԱ-ին

ՀՀ-ից 5 մարզիկ կմասնակցի դահուկավազքի ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանից 5 մարզիկ կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում:

Հայաստանցի մասնակիցներից 3-ի անունն արդեն հայտնի է. Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Առաջնությունը կայանալու է փետրվարի 17- 28-ը:

Աշխարհի առաջնության ծրագրով մասնակիցները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածություններում, իսկ արագավազորդները (սպրինտ) պետք է անցնեն 1000 – 1400 մետր (առայժմ պարզ չէ տեղանքի երկարության չափը):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---