Ձնամարտի առաջնություն՝ Հայաստանում

Ձնամարտի առաջնություն՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում Ձնամարտի առաջնություն կանցկացվի։ Մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Ապարան քաղաքում, հայտնում է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում:

«Ճապոնական ծագմամբ այս մարտ-մրցույթը յուրօրինակ հնարավորություն է՝ վայելելու ձմեռն ու ձյունը, ունենալու անմոռանալի ժամանց ընկերների հետ։ Ձնամարտի առաջնությունը խոստանում է թեժ մրցակցություն և անակնկալներ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ խաղի կանոնների ամեն թիմ ունի 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։ Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։ Հաղթում է նա ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։

Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ։ Մասնակցության արժեքը յուրաքանչյուր թիմի համար՝ 40․000 դրամ:

Խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան։ Խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից: Ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով։ Խաղացողը դուրս է գալիս անգամ երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---