Ամերիաբանկը պայմանագրեր է կնքել Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments-ի հետ 7 փետրվարի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր: Համագործակցության այս նոր երկարաժամկետ գործիքները թույլ կտան բարելավել Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը` զգալիորեն ընդլայնելովՀայաստանում ձեռներեցների և էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: responsAbility ընկերության գործադիր տնօրեն Ռոխուս Մոմարցը նշել է. «Ներառական բիզնես-մոդել ունեցող ֆինանսական հաստատությունները երկրի զարգացման կարևոր խթան են: Մենք ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի հետ` հաջողակ ու դինամիկ զարգացող կազմակերպության, որն ակտիվորեն նպաստում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանն ու խրախուսում «կանաչ» ծրագրերը»: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Այս նոր վարկային գործիքները զարգացման զգալի հնարավորություններ կստեղծեն` երկարաժամկետ ֆինանսավորման ու վարկային պորտֆելի աճիշնորհիվ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ հետ համագործակցությունը, որն այժմ դուրս է եկել նոր հարթություն: Նոր վարկային միջոցները կօգնեն ավելի լավ սպասարկել տարբեր ոլորտներ ներկայացնող հաճախորդների կարիքներն ու կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |