Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Մամուլում լուրեր են շրջանառավում, որ հարցաքննվել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում նկատմամբ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզում էր հայտարարվել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց լուրը:

Ավելի վաղ ՀՔԾ-ն չի մեկնաբանել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու լուրը: Ըստ շրջանառվող լուրերի Սարգսյանը հարցաքննվել է երկու անգամ. հարցաքննությունները ժամեր են տևել:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---