Փաշինյան. Կառավարության ծրագրով տնտեսական հեղափոխություն ենք սկսում 8 փետրվարի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի արտահերթ նիստում հաստատվել է կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության նախորդ նիստում, սակայն այն չէր հաստատվել, որպեսզի որոշ խմբագրական աշխատանքներ իրականացվեն: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, փորձել են մաքսիմալ մշակել ստացված առաջարկները և ներառել նախագծում, հայտնում է Panorama.am-ը: «Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք զբաղվել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- նշել է Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկու օր առաջ հրապարակված կառավարության ծրագրի հետ կապված եղել են որոշակի արձագանքներ, որոնց շուրջ կառավարությունում քննարկում են նախաձեռնել: «Դա մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ և ՀՀ քաղաքացիներին քաջալերել, որ օգտվեն այդ հնարավորություններից. «Այդ հնարավորությունները պետք է լինեն կիրառելի, այլ ոչ դեկլարատիվ, և մարդիկ կարողանան տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք կառավարությունը պետք է ապահովի կիրառման համապատասխան գործիքակազմով»: Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում, հավանաբար, փետրվարի 12-ին կքննարկվի: Այդ մաիսն հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |