Կաժոյան. 8 տարվա դիվանագիտական «պատերազմից» հետո ՄԱԿ-ն անհիմն է ճանաչել 2011-ի Ադրբեջանի բողոքը ՀՀ դեմ

Կաժոյան. 8 տարվա դիվանագիտական «պատերազմից» հետո ՄԱԿ-ն անհիմն է ճանաչել 2011-ի Ադրբեջանի բողոքը ՀՀ դեմ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

«8 տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի համար մի կարևորագույն հարց։

Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ 2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել Հայաստանի դեմ, որը բոլոր կետերով հերքվել էր արտաքին գործերի, Բնապահպանության և Էներգետիկայի նախարարությունների պատվիրակության կողմից՝ ութ տարիների ընթացքում կայացած մի քանի տասնյակ լսումների ընթացքում։ Այսօր պաշտոնապես ընդունվեց որոշումը, որով մեր ներկայացրած փաստերի հիման վրա հաստատվեց, որ Հայաստանը լիովին կատարում է կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն էր»,-ասվում է գրառման մեջ:

Դիվանագետը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք անգնահատելի օգնություն են ցուցաբերել այդ «ութ երկար տարիների արդարացի պայքարի ու լարված աշխատանքի ընթացքում»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---