Կարսում պահպանված միակ հայկական եկեղեցու վերականգնումը կատարվել է կոպիտ սխալներով16 հուլիսի 2008 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Կարսում (ժամանակակից Թուրքիա) պահպանված միակ հայկական եկեղեցու` Սուրբ Առաքելոց վանքի վերականգնումը` թուրք իշխանությունների աջակցությամբ, կատարվել է կոպիտ սխալներով, հայտնել է մշակութա-պատմական հուշարձանների պահպանության «Էրա» հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից: «Վերականգնողական աշխատանքները կոպիտ սխալներով են կատարվել, հայկական եկեղեցու վերականգնումից հետո եկեղեցին վերածվել է դեկորատիվ շինության»,- չորեքշաբթի ասել է Կարապետյանը լրագրողներին:Նրա խոսքերով, եկեղեցու վերականգնումից հետո առկա տեսքում որեւէ հայկական բան չի մնացել: «Ներկա պահին այդ եկեղեցին գործվում է որպես մզկիթ»,- հավելել է պատմաբանը: Կարապետյանը նաեւ հավելել է, որ մինչ այդ եկեղեցին օգտագործել են որպես թանգարան եւ ռազմական պահեստ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: 10-րդ դարի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին գտնվում է Կարսի ամրոցի ստորոտում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |