Տոնոյանը Մոսկվայում ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել

Տոնոյանը Մոսկվայում ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշվում է, որ ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, Դավիթ Տոնոյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Դավիթ Տոնոյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ:ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած հանդիպմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---