Ձերբակալվել է 4 անձ, 15-ից ավելի խուզարկություն է արվել, զենք է գտնվել 9 փետրվարի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, հատնում է կոմիտեի լրատվական ծառայությունը։ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչներ: Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019-ի հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործադրելով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 21-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Քննչական կոմիտեի և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդ ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակցի անձանց շրջանակի վերաբերյալ: Նախաքննական մարմինը տվյալներ է ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդ ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակիցները «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին: Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործություները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել: Փետրվարի 8-ի երեկոյան՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են: Նրանցից մեկին պատկանող Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ տեսակի 7․62 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ տեսակի ատրճանակից կրակ արձակելու համար նախատեսված` գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5․45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված: Ձերբակալվածներից Ա.Գ.-ի անձնական խուզարկությամբ` վերարկուի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, 2 կաթոցիչ` մուգ շագանակագույն հեղուկով։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է |