Գուաիդոն չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է ներխուժել Վենեսուելա՝ Մադուրոյին տապալելու

Գուաիդոն չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է ներխուժել Վենեսուելա՝ Մադուրոյին տապալելու

PanARMENIAN.Net - Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուաիդոն չի բացառել, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու և հումանիտար օգնությունը պարտադրելու համար ԱՄՆ-ն կարող է ներխուժել երկիր:

AFP-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պատրաստ է անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է «մարդկային կյանքեր փրկելու համար»,-գրում է ՌԲԿ-ն:

Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ընդունի «կեղծ հումաիտար օգնությունը»: Ըստ նրա, ճգնաժամը Վենեսուելայում «հրահրված է Վաշինգտոնի կողմից» ներխուժումն արդարացնելու համար: Գուաիդոն, որն իրեն նախագահ է հռչակել, փորձում է ԱՄՆ-ից հումանիտար օգնոթյուն ստանալ: Սակայն, այդ օգնությունը մնացել է Կոլումբիայի պահեստներում, քանի որ Վենեսուելայի զինվորականներն արգելակում են դրա մուտքը երկիր:

Վաշինգտոնը հնարավոր է համարում իր ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:

ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---