Փաստաբան․ Քոչարյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու չի էլ պատրաստվում

Փաստաբան․ Քոչարյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու  չի էլ պատրաստվում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել։

«Ինքն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ, որովհետև ինքը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել իրեն, որից հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - ասել է Քոչարյանի պաշտպանը։

Նա նաև բացառել է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել։

«Բացառված է, որ պարոն Քոչարյանը, ազատության մեջ մնալով, մի այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունը անմիջապես տեղյակ չդառնա», - ասել է նա։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Նա մեղադրվում է 2008 թվականին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ սահամանադրական կարգը տապելելու մեջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---