«Սպիտակը»՝ Տիխոնովի անվան փառատոնի լավագույն ֆիլմ

«Սպիտակը»՝ Տիխոնովի անվան փառատոնի լավագույն ֆիլմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։ Փառատոնն անցկացվել է փետրվարի 6-10-ը:

Կոտտի ֆիլմը մրցանակ է ստացել նաև լավագույն ռեժիսուրայի և լավագույն կոմպոզիտորի համար։ «Սպիտակ» ֆիլմի երաժշտությունը գրել է System of a Down ամերիկյան ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին է: Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»:

«17 ակնթարթ...» III միջազգային փառատոնին մասնակցել 10 ֆիլմ 7 երկրից և 10 սերիալ՝ ներկայացվել են ՌԴ կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքները:

Ռուսաստանցի ռեժիսորներն առաջին անգամը չէ, որ դիում են Սպիտակի երկրաշարժի թեմային: 2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---