«Իմ քայլի» պատգամավորը «անհայրենիք» է անվանել ՀԱԿ փոխնախագահին. Հեռակա բանավեճ՝ ԼՂ հարցի շուրջ

«Իմ քայլի» պատգամավորը «անհայրենիք» է անվանել  ՀԱԿ փոխնախագահին. Հեռակա բանավեճ՝ ԼՂ հարցի շուրջ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Զուրաբյանի այս խոսքերին՝ «անհայրենիք» անվանելով նրան:

«Ես պատրաստ եմ փոխզիջման՝ Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեզ նման անհայրենիք կերպարների հետ», - մասնավորապես գրել է նա:

Ի պատասխան Հովսեփյանի արձագանքի՝ ՀԱԿ մի շարք ներկայացուցիչներ իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ Լիլիթ Մակունցին, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին ստիպել Հովսեփյանին վայր դնել մանդատը:

«Փաստորեն ժամանակին այս համակարգն է մեզ ղեկավարել և դեռ չեն հասկանում, որ ժողովուրդը իրենց 2017 թվականին Սերժից առաջ մերժեց և մերժեց անողոք կերպով իրենց գաղափարների համար: Տիկնայք և պարոնայք , դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու, ձեր տեսակը մենք լավ ենք ճանաչում», - ի պատասխան այս պահանջի գրել է Հովսեփյանը:

Զուրաբյանը Turan -ի հետ զրույցում նշել է, որ այն պնդումները, որ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է, սխալ են:

«Դրանք առանձին, ինքնուրույն քաղաքական ուժեր են, որոնք ավելի վաղ՝ 2008-ին, բարիկադների նույն կողմում էին», - ասել է Զուրաբյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---