ՀՀ-ում բուքմեյքերների աշխատանքը սահմանափակող նախագիծ է մշակվել

ՀՀ-ում բուքմեյքերների աշխատանքը սահմանափակող նախագիծ է մշակվել

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:

Դրանցով կսահմանափակվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

«Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն` ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը», - գրել է նա:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ էր դրել առցանց լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակելու մասին օրինագիծը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---