97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը11 փետրվարի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II ամուսինը, 97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը: Այդ մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, հայտնում է Meduza-ն: Արքայազնի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել 2019-ի հունվարին: Հունվարի 17-ին արքայազն Ֆիլիպի մեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի 2 ուղևոր կանայք թեթև վնասվածքներ են ստացել: Պատահարից երկու օր անց արքայազնը վարել է մեքենան առանց ամրակապի: Ոստիկանությունը զգուշացրել է նրան նման վարքի անթույլատրելիության մասին: Արքայազն Ֆիլիպը 97 տարեկան է, սակայն, Մեծ Բրիտանիայում ավտոմեքենա վարելու տարիքային սահմանափակում չկա: 70-ն անց մարդիկ յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է հաստատեն իրենց վարորդական իրավունքը: 2017-ին արքայազն Ֆիլիպը հրաժարվել է հանրային միջոցառումներին մասնակցելուց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |