Հայաստանը կարող է կրկին անցնել ամառային ժամանակի

Հայաստանը կարող է կրկին անցնել ամառային ժամանակի

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա օրակարգին և քննարկվելիք հարցերին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասվում է գրառման մեջ:

2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---